1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել են դաշինքի հետ Վրաստանի մերձեցման միջոցառումների փաթեթը

ԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել են դաշինքի հետ Վրաստանի մերձեցման միջոցառումների փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում, քննարկվել Է դաշինքին անդամակցելու հարցում Վրաստանի աջակցման միջոցառումների փաթեթի իրագործման պլանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Վրաստանի պաշտպանական գերատեսչության պատվիրակությունը, որը գլխավորում Է հանրապետության պաշտպանության փոխնախարար Միխայիլ Դարչիաշվիլին, պաշտոնական այցով Բրյուսելում Է գտնվում հոկտեմբերի 20-ից:

«Մենք դաշինքի 28 անդամ երկրների հետ մանրամասն քննարկեցինք փաթեթի իրագործման պլանը: Այդ պլանը մշակվել Է ՆԱՏՕ-ի միջազգային ծառայության  հետ համատեղ: Մենք ներկայացրինք փաթեթի իրագործման գործընթացի յուրաքանչյուր ասպեկտը եւ այդ առնչությամբ լսեցինք դաշնակիցների կարծիքները»,- հոկտեմբերի 21-ի լրագրողներին հայտարարել Է Դարչիաշվիլին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը նշել Է  28+1 ձեւաչափով կայացած հանդիպման կարեւորությունը: 

Հաջորդ փուլում մենք կքննարկենք, թե ինչ ավանդ կարող Է ներդնել ՆԱՏՕ-ն: Դեկտեմբերին պլանավորված նախարարական հանդիպմանը գլխավոր քարտուղարի տեղակալն (արտաքին գործերի) նախարարներին կծանոթացնի պլաններին: Դա շատ լավ սկիզբ Է, մենք ցանկանում ենք համոզվել, որ շուտով կիրականացնենք այդ պլանը»,- հայտարարել Է Ապատուրայը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]