Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարդկանց վրա Էբոլայի դեմ պատվաստանյութի փորձարկումները կսկսվեն երկու շաբաթվա ընթացքում

Մարդկանց վրա Էբոլայի դեմ պատվաստանյութի փորձարկումները կսկսվեն երկու շաբաթվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամավորների վրա դեղորայքային պատրաստուկների փորձարկումները, որոնք, հնարավոր Է՝ կկարողանան հաղթահարել մահացու Էբոլա վիրուսը, կսկսվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ինովացիաների եւ առողջապահության համակարգերի հարցերով օգնական դոկտոր Մարի Պոլ Կիյնին: 

«Մենք հուսով ենք, որ պատվաստանյութերի առաջին կլինիկական փորձարկումները կսկսվեն առաջիկա երկու շաբաթներին: Թեստավորումը կտեւի 6 ամսից մինչեւ մեկ տարի»,-ասել Է նա:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ հիվանդության տարածման դեմ պայքարելու համար պատրաստվող առաջին միջոցների մեկը կլինեն ամերիկյան NewLink Genetics ընկերության VSV-EBOV պատրաստուկները, որոնք մշակել են Կանադայի միկրոկենսաբանության պետական լաբորատորիայի գիտնականները: Այս եւ Մեծ Բրիտանիայի GlaxoSmithKline (GSK) դեղագործական հսկայի ChAd-EBO պատրաստուկը աջակցություն են ստանում ԱՀԿ-ի կողմից:

Կազմակերպությունը հայտարարել Է, որ եթե պատրաստուկների անվտանգությունն ապացուցվի, դրանք պետք Է բուժաշխատողներին տրամադրվեն մինչեւ նոյեմբեր, իսկ լայն օգտագործման համար՝ մինչեւ 2015 թվականի սկիզբը:

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել Է, որ Էբոլայի դեմ փորձարարական դեղամիջոց արտադրած չինական Sihuan Pharmaceutical Holdings Group Ltd դեղագործական ընկերությունը աֆրիկյան երկրներ Է ուղարկել JK-05 պատրաստուկի մի քանի հազար չափաբաժին՝ մահացու վտանգավոր տենդի դեմ պայքարելու համար: Սկզբնապես պատրաստուկը կօգտագործվի տարածաշրջանում աշխատող չինացի բժիշկների կողմից՝ վիրուսով վարակվելու դեպքում, հետագայում պլանավորվում են կլինիկական փորձարկումներ, այդ թվում եւ աֆրիկացի հիվանդների վրա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տեղեկատվության համաձայն՝ ներկայում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը ավելի քան 9 հազար Է, շուրջ 4,5 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]