Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանը չի բացառում Բաքվում աշխարհի գավաթի խաղարկությունում իր մասնակցությունը

Լևոն Արոնյանը չի բացառում Բաքվում աշխարհի գավաթի խաղարկությունում իր 
մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հնարավոր համարեց իր մասնակցությունը Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: «Մի առիթով ես ասել եմ, որ իմ մասնակցությունը Բաքվում կայանալիք գավաթի խաղարկությունում հնարավոր է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արոնյանը:

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի օգնական Բերիկ Բալգաբաևն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստան վերջին այցից հետո ձեռքբերում է այն, որ Լևոն Արոնյանը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Իլյումժինովը հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում մասնակցում էր «Շախմատը դպրոցում» խորագրով միջազգային գիտաժողովին:  

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին շրջանը կկայանա Բաքվում 2015 թվականի հոկտեմբերին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]