Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոսկվայում կքննարկվեն միջսիրիական բանակցությունների վերսկսման վերաբերյալ հարցեր

Մոսկվայում կքննարկվեն միջսիրիական բանակցությունների վերսկսման վերաբերյալ 
հարցեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ Մոսկվայում հոկտեմբերի 21-ին կքննարկեն միջսիրիական բանակցությունների վերսկսման հեռանկարները և «Իսլամական պետության» ոչնչացման ուղիները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սա դե Միստուրայի առաջին այցելությունն է Ռուսաստան իր պաշտոնավարության ընթացքում:

Ռուսաստանն ակնկալում է տեղեկանալ դե Միստուրայի` Սիրիա և Իրան կատարած այցելությունների արդյունքների մասին: ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը նշել է, որ լուրջ հույսեր են կապում Ստեֆան դե Միստուրայի հետ, ով փորձում է նպաստել միջսիրիական բանակցությունների վերսկսմանը: Միջսիրիական բանակցություններում Ռուսաստանը կարևորում է Իրանի դերը, որը պետք է մասնակցի սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում:

Միստուրան Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց էր նշանակվել հուլիսի 23-ին: Ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց էր նշանակվել ալժիրցի դիվանագետ Ախդար Իբրահիմին, ով իր պաշտոնից հեռացել էր մայիսին՝ այդպես էլ հաջողության չհասնելով միջսիրիական բանակցություններում: Միջսիրիական բանակցությունները ընդհատվել էին 2014թ. փետրվարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]