Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն նշել Է այն երկրները, որտեղ բարձր Է Էբոլայի տարածման վտանգը

ԱՀԿ-ն նշել Է այն երկրները, որտեղ բարձր Է Էբոլայի տարածման վտանգը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կազմել Է 14 երկրներից բաղկացած այն երկրների ցուցակը, որոնք պետք Է նախապատրաստվեն Էբոլա տենդի համաճարակի հնարավոր սկսվելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին հաղորդել Է Ռոսպոտրեբնադզորը:

«ԱՀԿ-ն կազմել Է այն երկրների ցուցակը, որոնք առաջնահերթ կարգով պետք Է հաստատեն հակազդման ազգային ծրագիրը երկրի տարածք Էբոլա տենդի ներթափանցման դեպքում: Այդ ցուցակում ներառվել Է 14 պետություն, որոնք ընդհանուր պետական սահման ունեն այն երկրների հետ, որտեղ համաճարակ եւ միգրացիոն հոսքերի բարձր մակարդակ Է դիտվում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ Արեւմտյան Աֆրիկայում բռնկած Էբոլա տենդից արդեն մահացել Է ավելի քան 4,5 հազար մարդ: Վարակվելու դեպքեր են գրանցվել Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում եւ Սենեգալում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]