Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ճգնաժամից հետո Հայաստանում ոսկու արդյունահանումն աճել է 5 անգամ

Ճգնաժամից հետո Հայաստանում ոսկու արդյունահանումն աճել է 5 անգամ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հետճգնաժամային տարիներին էականորեն ավելացրել է ոսկու արդյունահանման ծավալները: Եթե 2008-2009 թվականներին Հայաստանում տարեկան արդյունահանվում էր համապատասխանաբար 720  և 499 կիլոգրամ ոսկի, ապա հաջորդ տարիներին այդ թիվը զգալի ավելացավ: 2010-ին արդյունահանման ծավալը Հայաստանում կազմում էր 1 946, 2011 թվականին` 2 736, 2012 թվականին` 2 896 կիլոգրամ: 2013 թվականին աճի միտումը շարունակվեց և տարին ամփոփվեց  3 473 կիլոգրամ արդյունահանման ծավալով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայությունը, ոսկու բազմամետաղային հանքաքարի արդյունահանման ծավալը ևս 2008-2013 թվականների ընթացքում զգալի ավելացել է: Եթե 2008 թվականին այդ թիվը կազմում էր 233 հազար տոննա, ապա 2010-ին այն աճեց ավելի քան երկու անգամ` կազմելով 650, իսկ 2012-ին այդ թիվը կազմում էր 1 945 հազար տոննա: 2013 թվականին ոսկու բազմամետաղային հանքաքարի արդյունահանման ծավալը կազմել է 2 161:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]