Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայ բռնցքամարտիկները հաջողությամբ մեկնարկեցին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Հայ բռնցքամարտիկները հաջողությամբ մեկնարկեցին Եվրոպայի երիտասարդական 
առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս օրերին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի է ունենում բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է 9 մարզիկով:

Իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակներ են տոնել 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, 56 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը և 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը: Ալեն Դանիելյանը հաղթել է բելառուսցի Վլադիսլավ Կալյանցին, Սպարտակ Թամարյանը` Բելգիան ներկայացնող Լուկա Աստորինոյին, Արարատ Գյուլբանգյանը` ֆինլանդացի Մուհամմադ Աբդիրասսունին, իսկ Սերյոժա Հակոբյանը` լատվիացի Առնոլդաս Տարասկուվեչյուսին: Ցավոք, 52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը, 60 կգ քաշային Ժորա Համազարյանը և 75 կգ քաշային Արմեն Մինասյանը չեն կարողացել հաղթահարել մեկնարկային փուլի արգելքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:  Այսօր իրենց երկրորդ մենամարտերը կանցկացնեն Սպարտակ Թամարյանը և Արարատ Գյուլբանգյանը: Ռինգ դուրս կգան նաև 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը և գերծանր քաշային Գնել Մուրադյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]