Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Խորհրդարանում ականատես եղանք պետական դավաճանության դասական օրինակի. Վահրամ Բաղդասարյան

Խորհրդարանում ականատես եղանք պետական դավաճանության դասական օրինակի. 
Վահրամ Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անընդունելի է համարում մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ որոշ պատգամավորների պահվածքը, ովքեր իրենց ելույթներում փորձել են դատավորի կամ դատախազի և օտարերկյա գործակալի  դեր ստանձնել: «Երեկ այստեղ կային մարդիկ, ովքեր խոսում էին դատավորի, դատախազի, ազգային անվտանգության ծառայության կամ օտարերկրյա գործակալների լեզվով, ինչը ցանկալի չէ:  Հիշում էին հանցագործություններ, զոհվածների՝ անտեսելով 90-ական թվականները: Ես խորհուրդ կտայի, որպեսզի նրանք չմտնեն ուրիշի ընտանիքներ և դեռ չսպիացախծ վերքերը նորից բորբոքեն՝ իրենց քաղաքական շահարկումները հոխորտալով: Խորհուրդ չեմ տա նման ոճով քաղաքական դիվիդենտներ հավաքել, որովհետև այդ կորուստները բավականին ծանր են եղել այդ ընտանիքների համար, և 10-15 տարի առաջվա դեպքերը փորփրել, կրկին բորբոքել այդ մարդկանց վերքերը պատվաբեր չեմ համարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  իր ելույթում նշեց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ երեկ Ազգային ժողովի ամբիոնից խոսվել է նաև պետական դավաճանության մասին: «Մենք երեկ ականատես եղանք պետական դավաճանության դասական օրինակի: Հայոց խորհրդարանի ամբիոնն օգտագործվում էր Ադրբեջանին և Թուրքիային ապատեղեկատվություն տալու համար: Այստեղ հրապարակվում էին կեղծ նյութեր: Եվ եթե դուք նայեք դինամիկան, դա տեղի է ունենում մեր երկրի Նախագահի և մեր ոչ բարեկամ երկրի նախագահի սպասվող հանդիպումից առաջ: Դուք նայեք այդ դինամիկան: Ինձ համար հասկանալի է, որ Արևմուտքից բավականին գումարներ են հոսում այստեղ և մեր որոշ գործընկերներ պատվերներ են կատարում և ընտանիք են պահում: Սակայն ես երեկ այստեղ «ալիևյան նավթադոլարների» հոտ զգացի: Ֆինանսավորման ուղղությունները կարծես թե փոխվել են և այլ տեղից են արդեն ֆինանսավորում ստանում»,- նշեց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի ելույթին տեղից սկսեցին բուռն արձագանքել մի խումբ պատգամավորներ, ինչին ի պատասխան Բաղդասարյանը նկատեց, որ փաստորեն  կան մարդիկ, ովքեր իրենց վրա են վերցնում իր ասածները: «Ես անուններ չտվեցի, սակայն կան մարդիկ, որ իրենց վրա են վերցնում»,- նշեց նա:

Պատգամավորն ընդգծեց, որ մեծերը խորհուրդ են տալիս երբեք չվիճել տկարամիտների, սակավամիտների, սադրիչների  հետ, քանի որ նրանք այդ գործին լավ են տիրապետում: «Ես կհետևեմ այդ խորհրդին և չեմ իջնի նրանց մակարդակին. Նրանց հետ բանավեճի մեջ չեմ մտնի: Իսկ պոռոտախոսներին խորհուրդ եմ տալիս գոնե մեկ անգամ իրենք իրենց հարց տան՝ ի՞նչ են արել այս երկրի համար, ի՞նչ են արել մեր պետականության կայացման համար»,- ասաց նա:

Բաղդասարյանը նկատեց, որ բոլորը խոսում են փոփոխությունների մասին, սակայն ոչ մեկ չի ցանկանում իրենից սկսել: Նա հիշեցրեց, որ պատգամավորներից մեկը խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել կարգազանց պատգամավորներին պատժելու վերաբերյալ օրենքի նախագիծ, սակայն ինքը ոչինչ չի անում իրեն փոխելու և մյուս պատգամավորներին օրինակ ծառայելու համար:  

Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովում մեկը մյուսի հետեւից տհաճ միջադեպեր էին գրանցվում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եւ «Ժռանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի միջեւ: Շարմազանովը, նիստը վարողի իրավունքով, եւ նիստի սկզբում, եւ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի ժամանակ մի քանի անգամ անջատեց Փոստանջյանի խոսափողը. նա անընդհատ ոչ կոռեկտ բառապաշարով իշխանություններին մեղադրում էր մարդու իրավունքների կոպիտ խախտումներ թույլ տալու մեջ: Շարմազանովը ստիպված եղավ կոռեկտության կոչ անել նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին, ով իր ելույթը սկսեց նրանով, որ Զարուհի Փոստանջյանին մեղադրեց պետական դավաճանության մեջ՝ կոչ անելով բուժվել և լռել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]