Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևան-Գյումրի ճանապարհին «Օպել»-ի և «ՎԱԶ-2107»-ի բախումից 3 մարդ է տուժել

Երևան-Գյումրի ճանապարհին «Օպել»-ի և «ՎԱԶ-2107»-ի բախումից 3 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 21-ին` ժամը 10.18-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Սառնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի-Երևան հատվածի 37-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 30 OS 706 պ/հ (վարորդ` Հ. Մ., ծնված 1974թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 34 US 926 պ/հ (վարորդ` Է. Հ., ծնված 1957թ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հանդամասում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ՀՓՋ-ի հրամանատար փ/ծ փոխգնդապետ Այվազյանը «Օպել» մակնիշի ավտոմեքենայից դուրս է բերել ուղևորներ Է. Ս.-ին (ծնված 1990թ.), Ա. Ս.-ին (ծնված 1947թ.) և Մ. Ս.-ին (ծնված 1949թ.), հոսանքազրկել ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

Ուղևորներ Մ. Ս.-ն և Է. Ս.-ն տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]