Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Միջազգային դաշինքը Սիրիայում և Իրաքում 12 օդային հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին

Միջազգային դաշինքը Սիրիայում և Իրաքում 12 օդային հարվածներ է հասցրել ԻՊ-ի 
դիրքերին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային դաշինքը վերջին երկու օրում 12 օդային հարվածներ է ուղղել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությունը տեղեկացրել է, որ ամերիկյան ուժերը 6 հարված են հասցրել սիրիական Քոբանի քաղաքի մերձակայքում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Միևնույն ժամանակ միջազգային դաշինքի օդանավերը իրաքյան ցամաքային ուժերի օգնությամբ օդային 6 հարված են հասցրել Ֆալլուջա և Բայջի քաղաքների մերձակայքում ԻՊ-ի հենակետերի ուղղությամբ: Հարվածների հետևանքով տասնյակ ահաբեկիչներ են սպանվել, ոչնչացվել են նրանց պատկանող մի քանի շինություններ:

Իրաքյան Դիյալա մարզից տեղեկություններ են ստացվել, որ ՒՊ-ի հարձակման հետևանքով Դիյալա մարզում 10-ը մարդ է զոհվել, այդ թվում՝ 7 զինվոր: Ահաբեկիչները փորձել են գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Կարա Թաբհ գյուղը: Տեղի ունեցած բախումներում ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել:

«Իսլամական պետությունը» արդեն մի քանի ամիս սպառնալիք է ներկայացնում Իրաքի և Սիրիայի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ: ԱՄՆ-ը և իր դաշնակիցները մեկ ամսից ավելի է պայքարում են ԻՊ-ի ոչնչացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]