Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«ՀԿԵ» պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի նիստին

«ՀԿԵ» պատվիրակությունը մասնակցում է ԱՊՀ երկրների երկաթուղային 
տրանսպորտի խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը՝ ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի ղեկավարությամբ հոկտեմբերի 21-22-ին Բաքվում մասնակցում է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 61-րդ նիստին: ՀԿԵ պատվիրակության մասնակցությունը համաձայնեցված է ՀՀ տրանսպորտի և կապի ու արտաքին գործերի նախարարությունների հետ: Նիստին մասնակցում են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի երկաթուղային վարչությունների ղեկավարները, ասոցացված անդամների՝ Վրաստանի, Լատվիայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Լիտվայի, Էստոնիայի և Իրանի պատվիրակները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀԿԵ» հասարակայնության հետ կապերի կենտրոնից, նիստի ընթացքում, մասնավորապես, նախատեսվում է ամփոփել 2014թ. երկաթուղիների աշխատանքի արդյունքները, քննարկել գնացքների 2015-2016թթ. չվացուցակների նորմատիվները, 2015թ. սակագնային քաղաքականությունը բեռնափոխադրումների ոլորտում:  

ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թվականի փետրվարի 14-ին՝ միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման և գործունեության ընդհանուր սկզբունքների մշակման համար: Խորհրդի անդամ են հանդիսանում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը: Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան ու Ֆինլանդիան կազմակերպության ասոցացված անդամներ են, իսկ Լիտվան և Էստոնիան կառույցի աշխատանքներին մասնակցում են պայմանագրերի հիման վրա:

Խորհրդի կազմում դիտորդի կարգավիճակ ունեն Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան և Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]