Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մեկնարկել է մինչև 16 տարեկան հանդբոլիստների առաջնության եզրափակիչը

Մեկնարկել է մինչև 16 տարեկան հանդբոլիստների առաջնության եզրափակիչը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Դինամո» մարզասրահում մեկնարկեց մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Առաջնությունը սկսվել էր գարնանը: 12 թիմ էր պայքարի ոլորտ ներգրավվել: Դրանք տեղաբաշվել էին եղել երկու ենթախմբում: Շրջանաձև մրցակարգով խաղերից հետո 3-ական լավագույնները պայքարը շարունակելու իրավունք էին ստացել: Մրցաշարի առաջին խաղում ԼՂՀ-ի հավաքականը վստահորեն`39:18 (20:4) հաշվով առավելության հասավ Շենգավիթի թիմի նկատմամբ:

Երկրորդ` ՀՄԴ-Վանաձոր հանդիպումը շատ ավելի լարված բնույթ կրեց: Այս մրցամարտում էլ տան պատերը չօգնեցին, և հյուրընկալված Վանաձորի հավաքականն առավելության հասավ 33:30 (15:11) հաշվով:

Խաղից հետո Վանաձորի հավաքականի գլխավոր մարզիչ Արարատ Բարսեղյանն անկեղծորեն խոստովանեց, որ սկզբունքային մրցավեճում իր սաներն առավելության հասան ֆիզիկական ավելի լավ պատրաստվածության հաշվին, նաև վստահ էր գործել թիմի դարպասապահ Դավիթ Արշակյանը: «Հնարավոր էր նաև, որ պարտվեինք, բայց հաջողությունը մեզ ուղեկից էր: Կփորձենք մրցանակակիր դառնալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բարսեղյանի խոսքը մեջբերում է հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Աջափնյակ-Ալավերդի խաղում գրանցվեց 30:23 (16:11) հաշիվը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]