Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 500 մլն դրամի պարտատոմսեր

Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 500 մլն դրամի պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26204154 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես «Ամենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 120 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 60 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 60 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 482 մլն 931 հազար  565 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 6.9910 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.0217 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]