1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Apple-ի զուտ շահույթը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները

Apple-ի զուտ շահույթը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Apple կորպորացիայի զուտ շահույթը 2014 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները եւ կազմել 8,47 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է սեպտեմբերի 27-ին ավարտված չորրորդ եռամսյակի վերաբերյալ ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 20-ին:

Հաշվետու ժամանակաշրջանում Apple-ի հասույթը կազմել է 42,1 մլրդ դոլար: iPhone սմարթֆոնների վաճառքներն ավելացել են 16 տոկոսով՝ մինչեւ 39,2 մլն միավոր:

«2014 ֆինանսական տարին ռեկորդային դարձավ մեր պատմության մեջ, ներառյալ նոր iPhone 6-ի եւ iPhone Plus-ի թողարկումը»,- նշել է Apple-ի ղեկավար Թիմ Քուքը:

Բացի այդ, հաղորդվում է, որ չորրորդ եռամսյակում վաճառվել են ռեկորդային թվով՝ 5 մլն Mac համակարգիչներ, ինչը 21 տոկոսով ավելի է, քան 2013 թվականի համապատասխան ժամանակահատվածում:

Դրա հետ մեկտեղ iPad պլանշետների վաճառքները շարունակում են նվազել: չորրորդ եռամսյակում վաճառվել է 12,3 մլն սարք, ինչը 13 տոկոսով պակաս է, քան անցյալ տարի:

2015 թվականի առաջին եռամսյակում կորպորացիայի հասույթը, ըստ Apple-ի մենեջերների կանխատեսումների, կկազմի 63,5 միլիարդից մինչեւ 66,5 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]