Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Փրկել են ջրատարն ընկած քաղաքացուն

Փրկել են ջրատարն ընկած քաղաքացուն

ԱՐՏԱՇԱՏ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 20-ին ժամը 16:51-ին ահազանգ է ստացվել Արարատի մարզային փրկարարական վարչություն այն մասին, որ քաղաքացի է ընկել Դաշտաքար գյուղի գերեզմանատան մոտակայքում գտնվող ջրատարը եւ չի կարողանում ինքնուրույն դուրս գալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի մասին տեղեկացրել են Վեդի քաղաքի 1-03 ծառայության հերթապահ Խաչատրյանին եւ Ոստիկանության մարզային վարչության Արարատի բաժնի օպերատիվ հերթապահ, ոստիկանության լեյտենանտ Սմբատյանին:

Դեպքի վայր է մեկնել Վեդու հրշեջ փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 17: 04-ին ջատարից դուրս են բերել ոչ սթափ վիճակում գտնվող 1950 թվականին ծնված Լ. Զ.-ին:

Ըստ բժիշկների տեղեկությունների, Լ. Զ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]