Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վարդայի ոգեշնչման աղբյուրը սերն է

Վարդայի ոգեշնչման աղբյուրը սերն է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ պարուհի և երգչուհի Վարդային (Վարդանուշ Մարտիրոսյան) շատերն են ճանաչում: Չնայած բավական երիտասարդ տարիքին` նա հասել է մեծ հաջողությունների՝ դարձել փոլ-դենսի աշխարհի չեմպիոն: Նա, պրոֆեսիոնալ պարուհի, մի շարք երգերի ու տեսահոլովակների հեղինակ լինելուց բացի՝ զբաղվում է նաև յուրահատուկ և ոճային լողազգեստների դիզայնով: Վարդան ծնվել և մեծացել է Ուկրաինայում, սակայն դա նրան չի խանգարում հիշել իր հայկական արմատների մասին, ինչպես նաև պարբերաբար Հայաստան այցելել: Այս անգամ երգչուհին հոկտեմբերի 16-19-ը գործնական այցով Հայաստանում էր: Չնայած կարճ ժամանակահատվածին՝ երգչուհին հասցրել է Միհրան Ծառուկյանի հետ դուետով հանդես գալ և նկարահանել տեսահոլովակ, նկարահանվել գովազդում և դառնալ հայկական «Մանե» կոնյակի նոր դեմքը, ինչպես նաև առաջին անգամ  հանդիպել հայաստանյան երկրպագուների հետ և հարցազրզրույց տալ  «Արմենպրես»-ին:


 -Վարդա, կպատմե՞ք, թե ինչպես եք անցկացրել ժամանակը Երևանում: Արդյոք կարողացե՞լ եք ժամանակ հատկացնել հանգստին ու ընկերների հետ հանդիպմանը:

-Այս երեք օրն այնքան հագեցած ու զբաղված են եղել, որ անգամ քնելու ժամանակ չեմ ունեցել, ուր մնաց՝ հանգստի: Տեսահոլովակ, գովազդային հոլովակի նկարահանում. մեկ օրվա ընթացքում անհրաժեշտություն էր առաջանում մի քանի անգամ կերպարանափոխվել, վազել մի նկարահանման հրապարակից մյուսը: Չնայած այս հագեցած ժամանակացույցին՝ հասցրել եմ անել այն ամենը, ինչի համար Հայաստան եմ եկել:

-Ու՞մ մտահաղացումն էր «Люби меня всегда» երգով համատեղ հանդես գալը:

-Որոշումը կայացրել ենք միասին: Ես և Միհրան Ծառուկյանը ծանոթացել ենք ֆիլմի նկարահանումների ժամանակ, բացի այդ ես ծանոթ եմ նաև Մոսկվայում Միհրանի պրոդյուսերի հետ, ով էլ մեզ առաջարկեց համատեղ տեսահոլովակ նկարահանել: Երկար ժամանակ մտածում էինք, թե երբ և որտեղ ենք անցկացնելու նկարահանումները և ահա որոշեցինք, որ ես պետք է գամ Երևան:

-Հաջողակ երգչուհի և պարուհի լինելուց բացի, Դուք նաև լողազգեստների դիզայնով եք զբաղվում: Ինչպե՞ս ծնվեց գաղափարը

-Գաղափարը վաղուց է ծնվել: Մայրս մասնագիտությամբ դերձակ է, և ես դեռ մանկուց էի երազում ինքս պատրաստել իմ հագուստները: Սկզբում լողազգեստները հանրությանը չէի ներկայացնում, սակայն երբ հարցնում էին, թե ինչ ապրանքանիշի լողազգեստ եմ կրում և լսում, որ Dolce & Gabbana-ի փոխարեն կրում եմ իմ ապրանքանիշը, զարմանում, բայց և շատ հետաքրքրվում էին: Այստեղից էլ որոշեցի հասարակությանը ներկայացնել իմ հավաքածուն:

Տեղեկացնեմ, որ մոտ ապագայում հայ հասարակությունը ևս հնարավորություն կունենա գնելու «Varda tm» ապրանքանիշի լողազգեստները: Բացի այդ, առաջարկներ կան փոքրիկ խանութ բացել  նաև Փարիզում:

- Վարդա, արդյոք հնարավո՞ր է համատեղել այս ամենը:

- Երբ սկսեցի զբաղվել լողազգեստների դիզայնով, որոշ ժամանակ թողեցի բեմն ու երգարվեստը: Դա, իհարկե, շատ դժվար էր ինձ համար: Սակայն այժմ իմ կողքին կան այնպիսի մասնագետներ, ովքեր օգնում են բոլոր հարցերում և ում շնորհիվ ես հասցնում եմ ամեն ինչ:

- Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում այս կյանքում: Ինչպե՞ս են ծնվում Ձեր նոր աշխատանքները:

- Ես կարծում եմ, որ այս կյանքում ամեն ինչ ծնվում է սիրուց: Իմ ոգեշնչման աղբյուրը սերն է:

- Ունե՞ք որևէ երազանք:

- Կյանքում գալիս է մի պահ, երբ ցանկանում ես հաստատվել ոչ միայն որպես հաջողակ և լավ մասնագետ, այլ նաև սիրված մայր և կին լինել: Երևի թե դա իմ միակ երազանքն է:

-  Տաղանդավոր, հաջողակ, անչափ գեղեցիկ ու հմայիչ՝ ցանկացած տղամարդ այսպիսի կին կցանկանար տեսնել իր կողքին: Արդյոք ազա՞տ է Վարդայի սիրտը:

- Ի ուրախություն մի շարք երիտասարդների՝ այն դեռ ազատ է:

 -Այդ դեպքում ո՞վ կարող է գերել Ձեր սիրտը:

- Տղամարդուն, իմ սիրտը գերելու համար, շատ բան ահնրաժեշտ չէ: Իմ ընտրյալը պետք է լինի բարձրահասակ, հայ տղամարդկանց պես հումորասեր և, վերջապես, ուղղակի լավ մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]