1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մասիսում տեղի ունեցավ հաշմանդամ երեխաների ազգագրական խմբի համերգը

Մասիսում տեղի ունեցավ հաշմանդամ երեխաների ազգագրական խմբի համերգը

ԱՐՏԱՇԱՏ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասիս քաղաքի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ հաշմանդամ երեխաների ազգագրական  խմբի համերգը, որի գեղարվեստական ղեկավարն է Քնարիկ Քամալյանը: Բարեգործական համերգին մասնակցում էին նաեւ երգիչներ Արսեն Գրիգորյանը (Մրոն), Լեռնիկ Թադեւոսյանը, Անդրանիկ Հակոբյանը (Տարոնցի): Միջոցառմանը ներկա էին եւ համերգին իրենց ֆինանսական աջակցությունը ցույց տվեցին Ջրահովտի դպրոցի տնօրեն Արտակ Բաբայանը, գյուղապետ Համլետ Ղազարյանը, Արարատի մարզպետարանի աշխատակազմի կանանց, ընտանիքի եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ, մանկավարժ-հոգեբան Ցողիկ Գրիգորյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, համերգից առաջ Մարմարաշենի սուրբ Գեւորգ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը: Այնուհետեւ, Քնարիկ Քամալյանը կատարեց «Տեր Ողորմյան»:

Արվեստասեր հաշմանդամ երեխաները սայլակներով ու քայլակներով էին, բայց նաեւ ազգային տարազներով: Նրանք համերգային ծրագիրն սկսեցին Արթուր Մշեցու «Արծիվ սլացիր» ռազմահայրենասիրական երգով: Արսեն Գրիգորյանը (Մրոն) ջերմ եւ ոգեւորող խոսքեր հնչեցրեց երեխաների եւ ծնողների հասցեին, ասաց, որ երեխաներն իրենց կատարումներով ներկաներին ճաշակել տվեցին ակունքից բխող ազգագրական երգեր` ի հեճուկս այն կեղծ աստղերի, որոնք փչացնում են հանդիսատեսի ճաշակը, շեղում ճշմարիտ արվեստի ճանապարհից: Այս գնահատականը վերաբերում էր նաեւ Քնարիկ Քամայլանին, Սուսաննա Նիկոլյանին, Հերմինե Գասպարյանին, եւ մյուսներին, որոնք թեւ են տալիս այս երեխաներին եւ դրանով իսկ իրենք թեւ առնում: Վերջում, երեխաները ստացան ծաղկեփնջեր:

Համերգը տեղի ունեցավ «Արձագանք» ՀԿ-ի ջանքերով, որը միավորում է Մասիսի տարածաշրջանի 150 երեխաների: Ութ տարվա գործունեության ընթացքում ՀԿ-ի նախագահ Սուսաննա Նիկոլյանը, տեղակալներ Հերմինե Գսպարյանը եւ Աստղիկ Քամալյանը բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպել, բազմաթիվ նախաձեռնություններ իրականացրել, որպեսզի երեխաներին ներառեն հասարակության մեջ, որպեսզի նման երեխաներ ունեցող ծնողներն իրենց հուսահատված ու մենակ չզգան:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]