Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սպորտի նախարարությունն ավելի խիստ կվերաբերվի արևելյան մարզաձևերի որոշ ֆեդերացիաներին

Սպորտի նախարարությունն ավելի խիստ կվերաբերվի  արևելյան մարզաձևերի որոշ 
ֆեդերացիաներին

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն այսուհետ ավելի խիստ մոտեցում կցուցաբերի  հանրապետությունում գործող  արևելյան մարզաձևերի որոշ ֆեդերացիաների նկատմամբ: Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոկտեմբերի 20-ին տեղեկացրեց աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

Ընդհանուր առմամբ, նախարարի վերաբերմունքն արևելյան մարտարվեստների նկատմամբ բացասական է: «Կա ավելի քան հազար ֆեդերացիա, որոնք ընդհանրպես գրանցված չեն միջազգային որևէ  ֆեդերացիայում, և դրանք անցկացնում  են առաջնություններ: Նաև կան մարզիկներ, ովքեր պարապում  են 6 ամիս և իրենք են բացում ֆեդերացիա ու իրենք էլ մարզում: Սրանք բազմակի՝փաստեր են: Ես գտնում եմ` դա շատ սխալ է»,- նշեց նախարարը՝ վստահեցնելով, որ այսուհետ կլինի լուրջ վերահսկողություն:

«Արդեն կա նախագիծ, որը թույլ կտա այդ ամենը շտկել, օրինակ, լիցենզավորել նույն  կարատեի մարզիչներին. չէ որ մեր երեխաների առողջության հետ են խաղում: Դա շատ սկզբունքային հարց է, և մենք պայքարելու ենք դրա դեմ»,- ավելացրեց նախարարը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]