1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արբաթի թիմը հաղթեց երիտասարդության ռազմամարզական խաղերի Արարատի մարզային փուլում

Արբաթի թիմը հաղթեց երիտասարդության ռազմամարզական խաղերի Արարատի 
մարզային փուլում

ԱՐՏԱՇԱՏ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի մարզադաշտում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի Արարատի մարզային փուլը, որին մասնակցում էր վեց թիմ` ձեւավորված 9-11-րդ դասարանցիներից:

Թիմերը մրցեցին վեց մրցաձեւերում` նռնակի նետում, փոխանցումավազք` ուսապարկով եւ պատգարակով, ձգումներ, 8000մ վազք, հրաձգություն օդամղիչ հրացանով, ինքաձիգի քանդում-հավաքում:

Ավելի քան հինգ ժամ տեւած պայքարից հետո առաջին տեղը զբաղեցրեց Արբաթի միջնակարգ դպրոցը, երկրորդ տեղը` Արտաշատի ավագ դպրոցը, եւ երրորդ տեղում էր Նոյակերտի միջնակարգ դպրոցը: Թիմերը պարգեւատրվեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության համապատասխան հավաստագրերով:

Նոյեմբերի 3-6-ը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայանալիք ռազմամարզական խաղերի հանրապետական փուլին մյուս մարզերի եւ մայրաքաղաքի մրցումներում առաջին տեղերը զբաղեցրած թիմերի հետ կմասնակցի նաեւ Արարատի մարզի Արբաթի միջնակարգ դպրոցի թիմը:

Աշակերտների մրցելույթին հեեւում էին Արարատի մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցները, հյուրեր: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի առաջատար մասնագետ Սուրեն Շահինյանը, հանրապետությունում անցկացվող հիշյալ ռազմահայրենասիրական խաղերի նպատակն է նախազորակոչային եւ զորակոչային տարիքի երիտասարդության կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորումը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ եւ ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակումը:

Խաղերի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքները համակարգել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը` ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինվորական կոմիսարիատների եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]