1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երուսաղեմի հայկական թաղամասի պահպանության համար աճուրդի են հանվել Էլիա Գահվեջյանի աշխատանքները

Երուսաղեմի հայկական թաղամասի պահպանության համար աճուրդի են հանվել Էլիա 
Գահվեջյանի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի հայկական թողամասի պահպանությանը նվիրված Save the ArQ նախաձեռնության կողմից Չիկագոյում կազմակերպված դրամահավաք-միջոցառմանը աճուրդի են հանվել Երուսաղեմցի լուսանկարիչ, Հայոց ցեղասպանությունը վերապրած Էլիա Գահվեջյանի աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` աճուրդին ներկայացված լուսանկարները եղել են հայտնի լուսանկարչի 3 հազար աշխատանքներից բաղկացած հավաքածուից: Դրանց մի մասը նվիրաբերվել էր մեծանուն լուսանկարչի որդու ` Գևորդ Գահվեջյանի կողմից:

«Այս միջոցառումը  մեզ հիշեցրեց, որ հայկական ինքնությունը կապված չէ միայն մեր համայնքի կամ Հայաստանի հետ, այն նշանակում է լինել վերազգային մշակութային միության մի մասը: Եվ Երուսաղեմի հայկական համայնքը դրա մի մասնիկն է, իրականում` շատ կարևոր մասնիկը: Հայերը Երուսաղեմում ապրել են 1500 տարուց ավելի և շարունակում են կարևոր դեր խաղալ քաղաքում: Բոլոր հայերը պետք է հպարտ լինեն այդ ժառանգության համար:  Եվ որպես հայեր, որպես քրիստոնյաներ` մենք պետք է ուղիներ գտնենք այս կամ այն կերպ մեզ նվիրելու Երուսաղեմի հայկական թաղամասի պահպանման և վերականգման գործին»,- նշել է միջոցառման մասնակիցներից պրոֆեսոր Ռեյչել Գոշգարյանը:

Երուսաղեմցի հայազգի հայտնի լուսանկարիչ Էլիա Գահվեջյանը ծնվել է 1910 թվականին, Ուրֆա քաղաքում: Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել են փոքրիկ Էլիայի ծնողները և որբուկին փրկել է Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը և տեղավորել Նազարեթի հայկական որբանոցում: Երուսաղեմի որբանոց ուղարկվելուց հետո Գահվեջյանը խորը հետաքրքրություն է ցուցաբերում լուսանկարչության հանդեպ: Տարիների ընթացքում յուրօրինակ արվեստագիտական ոճ է զարգացնում, որի շնորհիվ էլ դառնում է Բրիտանական մանդատի տակ գտնվող Պաղեստինի ամենակարևոր լուսանկարիչը:

Գահվեջյանի առանձնահատկությունը կայանում է Պաղեստինի առօրյա կյանքի սրտառուչ պահերն որսալու կարողության մեջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]