1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայում առաջարկում են, առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, «հայերին ընդառաջ» քայլեր անել

Թուրքիայում առաջարկում են, առանց 
    Հայոց ցեղասպանությունը ճանաչելու,
 				    «հայերին ընդառաջ» քայլեր անել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ կապված «նոր մոտեցումներ» են առաջադրվում: «Սթար» թերթում հրապարակված հոդվածում թուրքական կառավարությանը խորհուրդ է տրվում, առանց ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, «հայերին ընդառաջ» քայլեր կատարել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածում թուրքական կառավարությանն առաջարկվում է «ուշադրության կենտրոնում» պահել Հայաստանից Թուրքիա արտագնա աշխատանքի մեկնած հայերին եւ վերակառուցել Անին:

Հոդվածում ասվում է, որ Թուրքիայի մասին միջազգային հանրության տպավորությունը «բարելավելու» համար հնարավոր է «առանց ցեղասպանությունը ճանաչելու` որոշ շարունակական քայլեր անել»:

Ըստ հոդվածի` դա կարելի է անել երկու ուղղությամբ: Առաջինը` պետք է Հայաստանից աշխատելու նպատակով Թուրքիա եկած հայերի համար հնարավորություններ ստեղծել: Երկրորդը վերաբերվում է Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիին:

«Անին հայերի հավատքի կենտրոններից է: Անին մեզ համար էլ է կարեւոր: Դարերի ընթացքում ավերված Անին Հայաստանի սահմանին է: Աղթամարի եկեղեցու օրինակով` Թուրքիան պետք է կարճ ժամանակում, միջազգային խորհրդատուների եւ արտասահմանյան վերականգնող ընկերությունների մասնակցությամբ, վերակառուցի Անին: Վերակենդանացումից հետո քաղաքը պետք է բաց լինի հայերի համար: Այնտեղ մտնելու եւ իրենց հոգեւոր արժեքները տեսնելու համար հայերից մուտքի արտոնագիր կամ անձնագիր պետք է չպահանջվի», -նշում է թերթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]