Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը

Աշխատանքային այցով 
Շիրակի մարզում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով հոկտեմբերի 20-ին Շիրակի մարզում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Այցի ընթացքում նախարարը այցելեց  ոչ միայն Գյումրու, այլ նաև Արթիկի և Ախուրյանի մարզադպրոցներ: Գաբրիել Ղազարյանը այցի ընթացքում հարգանքի տուրք մատուցեց նաև 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ նախարարին ներկայացվեցին քաղաքի մարզադպրոցներում առկա խնդիրները: Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի  չեմպիոններ ունեցող քաղաքը դեռ մարզական կառույցների շենքային պայմանների հետ կապված շատ խնդիրներ ունի:  Շենքային ու գույքային խնդիրներից անմասն չէ Գյումրու քաղաքապետարանի  հունահռոմեկան ըմբշամարտի մարզադպրոցը, որտեղ իր մարզական պարապմունքներն է անցկացնում Եվրոպայի եռակի ու աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Սամվել Բալասանյանը նախարարին ներկայացրեց քաղաքապետարանի կողմից մարզական ոլորտում իրականացվող ծրագրերը. իրականացվել է հողհատկացում, աջակցություն համայնքային բյուջեից, բարերաների կողմից,  բայց անելիքներ կան: Ըստ նրա` առկա խնդիրները լուրջ պետական  մոտեցման ու աջակցության կարիքն ունեն. այդպիսի խնդիրներ կան, մասնավորապես,  Գյումրու քաղաքապետարանի  հունահռոմեկան ըմբշամարտի մարզադպրոցումում:

 Նախարարը նախ շնորհակալություն հայտնեց կատարված այն աշխատանքի համար, որի արդյունքում  միայն  վերջին ժամանակներում քաղաքն աշխարհի 2 չեմպիոն տվեց:»Շնորհակալություն  քաղքապետարանին, աշխատակազմին, քաղքապետարանի սպորտի բաժնին այն աշխատանքի համար, որն իրականացվում է: Այո՛, նման բան վերջին  ժամանակներում  դեռ չէր եղել, որ 2 աշխարհի չեմպիոն գրանցվեր մեկ քաղաքից : Իրականում մենք գիտենք խնդիրների մասին, դրանք պետք է լուծենք քայ առ քայլ՝ միանգամից հնարավոր չէ: Գիտեմ, որ խնդիրներ կան նաև մի շարք այլ մարզադպրոցներում, բայց այս պահին առաջնային նպատակն է Գյումրու քաղաքապետարանի  հունահռոմեկան ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգումը: Կարծում եմ՝  այդ հարցն արագ կլուծվի»,- նշեց նախարարը:

Հանդիպման ընթացքում քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը տեղեկացրեց, որ քաղաքում կան նաև մարզադպրոցներ, որտեղ անցկացվում են ոչ միայն հանրապետական, այլև միջազգային  կարգի մրցումներ: «Այսօր Գյումրին սպորտի և մշակույթի քաղաք է: Ես՝ որպես քաղաքապետ, կանգնած եմ սպորտի ոլորտի կողքին և ամեն կերպ կաջակցեմ դրա զարգացմանը»,- ավելացրեց Սամվել Բալասանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ  ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2015 թվականին մարզադպրոցների գույքային համալրման ծրագիրը, որի մեջ ընդգրկված են նաև Շիրակի մարզի մարզադպրոցները:  «Այցի շրջանակներում փորձում եմ գնահատել տեղի մրզադպրոցների վիճակը և հասկանալ, թե ինչ է պետք: Վստահեցնում եմ, որ 2015 թվականին մարզադպրոցների գույքային ծրագրում ընդգրկված են նաև Շիրակի այն մարզադպրոցները, որոնք հայտ ներկայացրել են»,- նշեց Գաբրիել Ղազարյանը:

Այցի ընթացքում նախարարը կհանդիպի նաև Շիրակի մարզպետի և մարզական ոլորտի ակտիվի հետ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]