Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նորվեգացի իրավապաշտպանը կոչ է արել Սախարովի պարգեւ հանձնել Լեյլա Յունուսին

Նորվեգացի իրավապաշտպանը  կոչ է արել Սախարովի
 պարգեւ հանձնել Լեյլա Յունուսին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսանդր Սյոդինը կոչով դիմել է Եվրախորհրդարանին` 2014 թվականի համար Սախարովի պարգեւը հանձնել իրավապաշտպան Լեյլա Յունուսին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով contact.az լրատվական կայքը, դիմումում Սյոդինն ընդգծել է ադրբեջանցի իրավապաշտպանի դերը սեփական երկրում քաղաքացիների ազատությունների իրավունքների պաշտպանության գործում, նրա հաստատակամությունը եւ խիզախությունը: Մասնավորապես, նշվում է նրա պայքարի մասին` անգամ ճաղերի հետեւում, ուր Լեյլա Յունուսին եւ նրա ամուսնուն` Արիֆ Յունուսին, ադրբեջանական իշխանությունները նետել են կեղծ մեղադրանքներով:

«Լեյլա Յունուսին պարգեւ հանձնելը նշանակում է սատարել Ադրբեջանում բանտարկված 98 քաղաքական բանտարկյալներին», - ասված է դիմումում:

Մինչ այժմ մի քանի միջազգային կազմակերպություններ եւ գործիչներ (այդ թվում` Եվրախորհրդարանի Կանաչների խմբակցությունը) կոչ են արել այս տարվա Սախարովի պարգեւը հանձնել Լեյլա Յունուսին: Այդ առնչությամբ որոշումը պետք է ընդունվի հոկտեմբերի 21-ին` երեք թեկնածուների միջեւ ընտրությամբ:

Սախարովի անվան պարգեւը Եվրոպայի խորհրդարանը հիմնել է 1988 թվականին: Պարգեւը տրվում է մարդու իրավունքների պաշտպանության համար պայքար տանող եւ դրա համար իշխանությունների լուրջ ճնշումների ենթարկված անձանց:

Լեյլա Յունուսը բերման է ենթարկվել է որպես լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով կասկածյալ, ով գտնվում է հետաքննության տակ` Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «հայրենիքին դավաճանության» հոդվածով: Ռաուֆ Միրկադիրովին մեղադրում են այն բանում, որ ժողովրդական դիվանագիտության միջազգային ծրագրով նա մի քանի անգամ այցելել է Հայաստան եւ իբր համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ: Լեյլա Յունուսը Ռաուֆ Միրկադիրովի ապօրինի ձերբակալությունից հետո հայտարարել էր, որ հերթն իրենն է, քանի որ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է ազատվել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող անկախ, ոչ կառավարական կազմակերպություններից եւ նրանց փոխարեն ներկայացնել իշխանամետ կազմավորումներ: Լեյլա Յունուսը ադրբեջանական իշխանությունների ցուցումով Բաքվում ձերբակալվել է այս տարվա հուլիսի 30-ին: Նրան «հայրենիքի դավաճանության» կեղծ մեղադրանք է ներկայացվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]