Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առաջին ձյունը Սյունիքում որոշակի խմդիրներ է առաջացրել

Առաջին ձյունը Սյունիքում որոշակի խմդիրներ է առաջացրել

ԿԱՊԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում հոկտեմբերի 20-ին տեղաց առաջին ձյունը: Չնայած այն առատ չէր, սակայն  որոշակի խնդիրներ է առաջացրել թե՛ վարորդների,  թե՛ ճանապարհաշինարարների համար: Մասնավորապես, Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Մեղրիի լեռնանցքում ձյան պատճառով մայրուղին անանցանելի է դարձել հիմնականում կապրոնե անվադողերով Հայաստան մտած` Իրանի Իսլամական Հանրապետության մեքենաների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մեղրիի ճանշին» ձեռնարկությունից, լեռնանցքում ձյան տեսքով տեղումները կեսօրին մոտ դադարել են: Ձյան շերտի հաստությունն այստեղ հասնում է մոտ 10 սմ-ի: Ճանապարհաշինարարների կողմից ճանապարհահատվածն ամբողջովին մաքրվել է ձնից, մշակվել աղով եւ ավազով, դարձել երթեւեկելի ցանկացած տեսակի մեքենաների համար: Լեռնանքում հարկադիր կայանված մեքենաներ չկան: Ձյան տեղումների դադարելուց հետո լեռնանցքում մառախուղ է: Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սյունիքի մարզի տարածքով անցնող մյուս հատվածները եւս բաց են ու երթեւեկելի: 

Գոհար Իսախանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]