Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թբիլիսիում Ադրբեջանի քաղբանտարկյալների պաշտպանության ակցիա է տեղի ունեցել

Թբիլիսիում Ադրբեջանի քաղբանտարկյալների
 				պաշտպանության ակցիա է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքմների նորվեգական տան Թբիլիսիի բաժանմունքի ներկայացուցիչները Վրաստանի մայրաքաղաքում Ադրբեջանի դեսպանատան առջեւ եւ Հեյդար Ալիեւի անվան զբոսայգում ակցիա են անցկացրել` ի պաշտպանություն Ադրբեջանում ձերբակալված քաղբանտարկյալների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան»-ը, նրանք պահանջել են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին Ադրբեջանում: Ակցիայի մասնակիցները պահել են ձերբակալված իրավապաշտպանների` Լեյլա եւ Արիֆ Յունուսների, Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիեւի եւ այլոց անուններով պաստառներ եւ լուսանկարներ: Ակցիայի մասնակիցների ընդունած բանաձեւը հանձնվել է Ադրբեջանի դեսպանատուն:

«Թուրան»-ը հայտնում է, որ հոկտեմբերի 22-ին Բեռլինում պետք է Ադրբեջանում «խղճի բանտարկյալների» պաշտպանության եւ մարդու իրավունքների վիճակի վատացման հետ կապված բողոքի ակցիա անցկացվի:

Ակցիան կազմակերպում է «Եվրոպայում ժողովրդավարության պաշտպանության ալյանս»-ը: Այն տեղի կունենա Բունդեսթագի շենքի առջեւ: Այդ առնչությամբ Facebook-ում «Բարձրացնենք մեր ձայնը» խումբ է (https://www.facebook.com/events/714986891923409/) ստեղծվել, որը հանրահավաքին մասնակցության կոչ է անում:

Ակցիայի նպատակը եվրոպացի քաղաքական գործիչներին եւ Գերմանիայի պատգամավորներին Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակի հետ ծանոթացնելն է եւ պահանջելը, որ եվրոպացիներ ադրբեջանական իշխանություններին խղճի բանտարկյալներին ազատ արձակելու կոչ անեն: Ակցիայի արդյունքներով ենթադրվում է բանաձեւի ընդունում եւ հանդիպում գերմանացի քաղաքական գործիչների հետ:

Ենթադրվում է, որ ակցիային մասնակիցներ կգան Շվեդիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից եւ եվորապական այլ երկրներից:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]