Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրամիությունը Էբոլայի համաճարակի դեմ պայքարելու համար կստեղծի արագ արձագանքման խմբեր

Եվրամիությունը Էբոլայի համաճարակի դեմ պայքարելու համար կստեղծի արագ արձագանքման խմբեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն արագ արձագանքման բժշկական խմբեր կստեղծի Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության օջախներում ծավալելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Էբոլայի տարածման դեմ պայքարի վերաբերյալ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների մակարդակով խորհրդի՝ Լյուքսեմբուրգում կայացած նիստի ամփոփիչ հայտարարության մեջ:

«ԵՄ-ի խորհուրդը հանդես եկավ Եվրամիության երկրների կողմից կամավորության հիման վրա բժշկական փորձագետների հատուկ ռեզերվ ստեղծելու օգտին Էբոլա վիրուսի բռնկումների գոտում արագ ու նպատակային ծավալման համար»,-նշվում Է հայտարարության մեջ:

Էբոլայի դեմ պայքարի ջանքերի շրջանակներում ԵՄ-ն նաեւ հատուկ փորձագիտական խումբ Է ստեղծել ճգնաժամային հակազդման կոորդինացման եվրոպական կենտրոնի շրջանակներում՝ ինչպես Եվրամիության ներսում, այնպես Էլ Աֆրիկայի պետություններում հիվանդության տարածման դեմ պայքարում ԵՄ-ի պետությունների ու ինստիտուտների միջեւ փոխգործակցությունն ապահովելու համար:

ԵՄ-ն նաեւ որոշում Է ընդունել մահաբեր վիրուսի տարածման դեմ պայքարի հատուկ համակարգող նշանակելու մասին:

Եվրամիությունն աշնան սկզբից արդեն շուրջ կես միլիարդ եվրո Է հատկացրել այդ հիվանդության դեմ պայքարելու համար, որից 180 միլիոնը տրամադրել Է Եվրահանձնաժողովը, եւ 300 մլն եվրո՝ Եվրամիության պետությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]