Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրաքի Ռամադի քաղաքում ԻՊ-ի 60 անդամներ են սպանվել

Իրաքի Ռամադի քաղաքում ԻՊ-ի 60 անդամներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 20-ին տեղեկացրել է, որ Ռամադի քաղաքում իրաքյան ուժերի ռմբակոծության հետևանքով «Իսլամական պետության» 60 անդամներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ իրաքյան ուժերրը հարձակվել են Ռամադի քաղաքի արևմտյան հատվածի վրա: Ռմբակոծվել են ԻՊ-ի 4 դիրքեր: Թիրքիթ քաղաքի հարավում կազմակերպության 25 անդամներ են սպանվել:

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ ԻՊ-ն հսկողություն է հաստատել Դիյալա մարզի Ալի Սար և Թաթարան գյուղերի վրա: Տասնյակ ընտանիքիներ ստիպված հեռացել են Դիյալա մարզի առավել ապահով շրջաններ: Մարզպետի խոսքով` թեժ բախումներ են ընթանում անվտանգության ուժերի և ԻՊ-ի միջև:

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Այն 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն արդեն մեկ ամիս է պայքարում են ԻՊ-ի ոչնչացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]