1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը մրցանակներ հանձնեց «Cashback Quest» մրցույթի հաղթողներին

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը մրցանակներ հանձնեց «Cashback Quest» մրցույթի 
հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն ամփոփեց «Cashback Quest» մրցույթի արդյունքները` մրացանակներ հանձնելով առաջադրված պահանջները հաջողությամբ հաղթահարած տասնմեկ անձնաց: Մրցույթի ամփոփումն ուղեկցվեց տոնական համերգով, որի ժամանակ էլ հաղթողներին հանձնվեցին մրցանակները: Բանկի գլխավոր տնօրեն Հակոբ Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք գոհ են մրցույթի արդյունքներից և վստահեցրեց, որ նմանատիպ ակցիաները շարունակական բույթ են կրելու: «Մեր կազմակերպած ակցիաները հետաքրքրություն են առաջացնում հաճախորդների շրջանում, դրա համար էլ մենք հետևողական ենք, որ դրանք շարունակական բույթ ունենան: Մենք ցանկանում ենք մասնակից դառնալ երիտասարդների սոցիալական կյանքին, և նմանատիպ միջոցառումները լավ առիթ են այդ կապն ապահովելու համար»,- ասաց Անդրեսյանը:

Սեպտեմբերի 28-ին մեկնարկած «Cashback Quest»  մրցույթի լավագույն տաս մասնակիցներն արժանացան 150 հազարական դրամ մրցանակների, իսկ գլխավոր մրցանակակիրն ստացավ 1.5 միլիոն դրամ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հաղթող ճանաչված Անժելա Ստեփանյանը պատմեց, որ մրցույթը բավական բարդ ընթացակարգեր է ունեցել, սակայն ինքը և իր ընկերները հաճույքով են կատարել բոլոր առաջադրանքները: «Մրցույթին անձամբ մասնակցելուց բացի, իմ բոլոր ընկերներին ևս խորհուրդ եմ տվել մասնակցել: Թեև զգում էի, որ կհաղթեմ: Երբ հայտարարեցին հաղթող ճանաչված տաս անձանց անունները, ներքուստ զգացի, որ տասնմեկերորդ գլխավոր մրցանակակիրը ես եմ»,- ասաց նա:

2014 թվականի հուլիսի 16-ից American Express վճարային համակարգի թվով երրորդ՝ American Express Cashback քարտի թողարկման կապակցությամբ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հայտարարել էր «Cashback Quest» մրցույթ, որին կարող էին մասնակցել 18 տարին լրացած, ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր ցանկացողները: Մրցույթին մասնակցելու համար հարկավոր էր նախապես` օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը, առցանց գրանցվել մրցույթի պաշտոնական կայքում՝ www.cashbackcard.am եւ ձեռք բերել American Express Cashback քարտ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]