1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանում նոյեմբերից կմեկնարկի չորացած և վնասված ծառերի սանիտարական էտը

Երևանում նոյեմբերից կմեկնարկի չորացած և վնասված ծառերի սանիտարական էտը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 2015 թվականին մայրաքաղաքում կանաչ տարածքների ընդլայնման, անտառային գոտիների և նոր այգի-պուրակների ստեղծման նպատակով կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, որոնցից ելնելով` ներկայացվել են ավելի քան չորս տասնյակ նոր տարածքների ստեղծման և վերականգնման առաջարկներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով աշնանային առաջիկա շաբաթօրյակի և ծառատունկի պատշաճ կազմակերպմանը՝ պատասխանատուները զեկուցել են, որ նախապատրաստական հիմնական աշխատանքներն ավարտված են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մեկ անգամ ևս ուսումնասիրել ծառատունկի համար նպատակահարմար տարածքներն ու դրանք ներառել ծառատունկի աշխատանքներում:

«Պետք է գույքագրել վարչական շրջաններում առկա ազատ բոլոր տարածքները, այդ թվում մայթերի բնաբաժակներն ու ծառատունկի շրջանակում դրանք ևս լրացնել տարբեր ծառատեսակներով: Բնապահպանների և մասնագիտացված կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում ծառատունկի համար ընտրված հիմնական ծառատեսակներն են սոսիներն ու գնդաձև ակացիաները, որոնցով էլ պետք է հարստացնենք մայրաքաղաքի կանաչ տարածքները»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը նաև հանձնարարել է կանաչապատ տարածքների աշնանային խնամքի շրջանակում նոյեմբերի 1-ից սկսել չորացած և վնասված ծառերի ու թփերի սանիտարական էտման և ծառերի ձևավորման աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]