Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բրիտանացի գիտնականներն ստեղծել են Թութանհամոն փարավոնի ամենամանրամասն դիմանկարը

Բրիտանացի գիտնականներն ստեղծել են  Թութանհամոն փարավոնի ամենամանրամասն դիմանկարը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնականներն ստեղծել են Եգիպտոսի Թութանհամոն փարավոնի՝ մինչ այժմ ամենամանրամասն դիմանկարը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Times-ը:

Թութանհամոնի դիմանկարը վերստեղծվել Է վիրտուալ աուտոպսիայի՝ մումիայի անատոմիական առանձնահատկությունների վերլուծության հիման վրա արտաքինի համակարգչային մոդելավորման միջոցով:   

Հետազոտության արդյունքներն ամբողջությամբ կներկայացվեն «Թութանհամոն. բացահայտ ճշմարտություն» վավերագրական ֆիլմում, որը հոկտեմբերի 26-ին կցուցադրվի BBC հեռուսաալիքով:

Թութանհամոնը Եգիտոսը կառավարել Է մ.թ.ա. 1332 – 1323 թվականներին: Պատմաբանները նրան համարում են Էհնաթոն փարավոնի՝ հռչակավոր կրոնական բարենորոգչի, որն ամուսնացած Է եղել Նեֆերտիտիի հետ, որդին:  

Թութանհամոնի դամբարանը պատահաբար չի կողոպտվել եւ անձեռնմխելի Է մնացել մինչեւ 1922 թվականն անգլիացիներ Հովարդ Քարտերի եւ  Հերբերտ Քառնարվոնի կողմից դրա հայտնագործումը: Դամբարանի հայտնաբերումը համարվում Է XX դարի խոշորագույն հնագիտական հայտնագործությունը:

Թաղման խցում գտնվել են բազմաթիվ թանկարժեք իրեր, ներառյալ 110 կիլոգրամ զուտ ոսկուց պատրաստված սարկոֆագը: Այժմ այդ առարկաները ցուցադրված են Կահիրեի թանգարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]