Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրաքի մայրաքաղաքում պայթյունից 2 տասնյակից ավելի մարդ է զոհվել

Իրաքի մայրաքաղաքում պայթյունից 2 տասնյակից ավելի մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հոկտեմբերի 19-ին պայթյունի հետևանքով 21 մարդ է զոհվել, 3 տասնյակ մարդ վիրավորվել են:

 Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մահապարտ-ահաբեկիչն ինքնահրկիզվել է Հարսիա շրջանի շիաների մզկիթի առջև:

Անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ «Իսլամական պետության» տասնյակ անդամներ են սպանվել Ռամադի քաղաքի արևելքում տեղի ունեցած բախումների ժամանակ: Բանակը քաղաքի արևմտյան հատվածից հարձակում է գործել ապստամբների վրա: Մյուս կողմից` քրդական բեշմերքա ուժերի 2 անդամ են զոհվել է Տուզխամաթո քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Տեղեկություններ կան, որ անվտանգության ևս 11 աշխատակից զոհվել են մահապարտ-ահաբեկչի իրականացած պայթյունից:

Իրաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ հաճախակի տեղի ունեցող ահաբեկչությունների, մյուս կողմից` ԻՊ-ի հարձակումների հետևանքով: ՄԱԿ-ի տվյալներով, Իրաքում սեպտեմբերին բռնությունների զոհ են դարձել 1100 մարդ, 3 հազարից ավեի մարդ վիրավորվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]