Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աբրահամը պատրաստ է մենամարտել Շտիգլից-Շտուրմ զույգի հաղթողի հետ

Աբրահամը պատրաստ է մենամարտել Շտիգլից-Շտուրմ զույգի հաղթողի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստ է մենամարտել Շտիգլից-Շտուրմ զույգի հաղթողի հետ: «Կմենամարտեմ Շտիգլից-Շտուրմ մենամարտի թե հաղթողի և թե պարտվողի հետ: Ինձ առաջարկ եղել է, ես համաձայնել եմ»,-ասաց աշխարհի չեմպիոնը:

Խոսելով ամերիկացի մարզիկների մասին, Աբրահամը շեշտեց, որ դժվար է ժամային գոտիների տարբերությունները: «Եթե նրանք ուզում են մենամարտեն, թող իրենք էլ գան»,-ասաց նա:

Բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը  բրիտանացի Փոլ Սմիթի հետ մենամարտում պաշտպանեց իր չեմպիոնական գոտին: Առաջին երկու ռաունդներում Աբրահամ շատ զգույշ էր և զննող, սակայն հետզհետե ավելի էր ակտիվանում և տիրում նախաձեռնությանը: Սմիթը, սակայն, բավականին համառ էր և դիմացկուն: Մենամարտը տևեց 12 ռաունդ և Աբրահամ հաղթեց միավորներով`  117-111, 117-111, 119-109 հաշվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]