Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքի երեք համայնքներում գյուղապետերը վերընտրվել են

Գեղարքունիքի երեք համայնքներում գյուղապետերը վերընտրվել են

ԳԱՎԱՌ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն, Դդմաշեն եւ Մաքենիս գյուղերում հոկտեմբերի 19-ին կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ թիվ 23 եւ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, նախնական տվյալներով Ներքին Գետաշենում գյուղապետի պաշտոնում վերընտրվել է Կարո Գեւորգյանը, Դդմաշենում` Ավետիս Ավետիսյանը եւ Մաքենիսում` Հարություն Մանուկյանը: ՀՀԿ անդամ Կարո Գեւորգյանը վերընտրվել է 1996 ձայնով` իր մրցակից, անկուսակցական Սպարտակ Գորանցյանին գերազանցելով 1353 ձայնով: ՀՀԿ անդամ Ավետիս Ավետիսյանը վերընտրվել է 922 ձայնով` իր մրցակից, անկուսակցական Բորիս Հակոբյանին գերազանցելով 853 ձայնով: ԲՀԿ անդամ Հարություն Մանուկյանը մրցակից չի ունեցել` վերընտրվելով 154 կողմ եւ 8 դեմ ձայներով:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]