Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գերմանիայում Հայոց ցեղասպանության տարելիցի հավաքին ներկա կլինեն Արթուր Աբրահամը և Հենրիխ Մխիթարյանը

Գերմանիայում Հայոց ցեղասպանության տարելիցի հավաքին ներկա կլինեն Արթուր 
Աբրահամը և Հենրիխ Մխիթարյանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հայ համայնքը մի հարկի ներքո կհավաքի Գերմանիայում ապրող հայ մարզիկներին: «Գերմանիայի հայ համայնքը Քյոլնում հաջորդ տարի կկազմակերպի ընդհանուր հավաք, որին ներկա կլինենք ես, Հենրիխ Մխիթարյանը և շատ այլ հայտնի մարդիկ: Մտածում եմ նույնիսկ իմ մենամարտերից մեկը նվիրեմ Ցեղասպանության 100-րդ տարելիցին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աբրահամը: 

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցիներիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգայինառաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանիեւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարվածբռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»:Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքականկառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունումապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ.ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցինաշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհիերկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիներիհամաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ: Գերմանիայի խորհրդարանը եւս 2005թ. հունիսի 15-ին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման որոշում է ընդունել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]