Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Միջադեպ Զարուհի Փոստանջյանի և Էդուարդ Շարմազանովի միջև

Միջադեպ Զարուհի Փոստանջյանի և Էդուարդ Շարմազանովի միջև

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում քառօրյա նիստի մեկնարկին միջադեպ գրանցվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի միջեւ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգը, որից հետո օրակարգի վերաբերյալ վարման կարգով ձայնի իրավունք խնդրեց Զարուհի Փոստանջյանը, ով անդրադարձավ Շանթ Հարությունյանի դատավճռին՝ ընդգծելով, որ այն կայացվել է օրենքի խախտումներով: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անջատեց Զարուհի Փոստանջյանի խոսափողը՝ նշելով, որ հարցը կապ չունի օրակարգի հետ և դրա համար գոյություն ունի հայտարարությունների ժամ, որի ժամանակ պատգամավորը կարող է բարձրացնել իրեն հուզող հարցը:

Այնուհետև Զարուհի Փոստանջյանը կրկին վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց և կրկին բարձրացրեց նույն հարցը, որից հետո Էդուարդ Շարմազանովը կրկին անջատեց պատգամավորի խոսափողը: Զարուհի Փոստանջյանը շարունակեց խոսքը ոչ կոռեկտ բառապաշարով, ինչի պատճառով Էդուարդ Շարմազանովը կրկին անջատեց պատգամավորի խոսափողը: Պատգամավորը կրկին ԱԺ փոխնախագահին մեղադրեց իր խոսափողն անհիմն անջատելու մեջ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին Զարուհի Փոստանջյանին կոչ արեց խորհրդարանում հանդես գալ խորհրդարանական բառապաշարով: «Հարգելի՛ տիկին Փոստանջյան, ես հիշեցնում եմ ձեզ, որ դուք գտնվում եք խորհրդարանում: Սիրելի՛ս, իմ ուշքը չի գնում ձեր խոսափողն անջատելու համար, սակայն դուք պետք է հիշեք, որ գտնվում եք խորհրդարանում և խոսեք խորհրդարանական բառապաշարով և ձեզ կոռեկտ պահեք»,- նշեց ԱԺ փոխնախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]