Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարդենիսում անցկացվեց «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի փառատոնի տարածքային փուլը

Վարդենիսում անցկացվեց «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի փառատոնի տարածքային փուլը

ԳԱՎԱՌ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցում կազմակերպվեց «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի փառատոնի տարածքային փուլը, որին մասնակցեցին նախկին Վարդենիսի շրջանի 37 համայնքների դպրոցները:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիս քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Սահակյանը, փառատոնի տարածքային փուլի կազմակերպմամբ  եզրափակվեց ռուսաց լեզվի միամսյակին նվիրված միջոցառումների շարքը նույն կրթական հաստատությունում:  

Մրցույթի ընթացքում հնչեցին ռուսական ժողովրդական եւ էստրադային երգեր: ժյուրիի գնահատմամբ` մրցույթի մարզային փուլին մասնակցելու իրավունք նվաճեցին Վարդենիսի թիվ 4 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սուսաննա Պողոսյանը, Ակունք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներ Ռաիսա Ղուկասյանը եւ Աննա Ավետիսյանը, Ջաղացաձորի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Վիկտորիա Խաչատրյանը եւ Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անի Հունանյանը:

Փառատոնն ավարտվեց Վարդենիսի թիվ 4 միջնակարգ դպրոցի «Սասուն» պարային համույթի կատարումներով, որը հանդիսատեսին ներկայացավ հայկական եւ ռուսական ժողովրդական պարերի կատարմամբ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]