Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ-ն կքննարկի սահմանամերձ համայնքներին հարկերից ազատելու օրինագիծը

ԱԺ-ն կքննարկի սահմանամերձ համայնքներին հարկերից ազատելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում են կառավարության ներկայացրած «Սահմանամերձ համայնքներում իրականացվող  գործունեությունը հարկերից ազատելու մասին» և հարակից օրենքի նախագծերը,  ինչպես նաև «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը, որոնք կառավարության կողմից ճանաչվել են անհետաձգելի:

Այս մասին ԱԺ քառօրյա նիստի մեկնարկին տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Ներկայացված նախագծերն ընդգրկված են քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված նախագծերի երրորդ բաժնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

Ներկայացված նախագծերով կառավարությունն առաջարկում է հարկերից ազատել սահմանամերձ համայնքներում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անձանց, ինչպես նաև փոփոխություններ կատարել «Շրջանառության հարկի մասին» օրենքում՝ մինչև 2015թ. փետրվարի 1-ը հետաձգելով պարտադիր գույքագրման պահանջը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]