1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեքսիկայում երեք քաղաքների ոստիկաններ են զինաթափվել 43 ուսանողների անհետանալու կապակցությամբ

Մեքսիկայում երեք քաղաքների ոստիկաններ են զինաթափվել 43 ուսանողների անհետանալու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայն երեք քաղաքների մունիցիպալ ոստիկաններ են զինաթափվել այն 43 ուսանողների հետախուզում անցկացնելու շրջանակներում, որոնք  երեք շաբաթ առաջ անհետացել են Իգուալա (Գերերո արեւմտյան նահանգ) մունիցիպիայի տարածքում տեղի ունեցած ցույցի ժամանակ: Կարգի պահապաններից առգրավել են տաբելային զենքը եւ կապի միջոցները, որոնք փորձաքննության համար փոխանցվել են հետաքննչական մարմիններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արսելիա, Բուենավիստա դե Կուելյար եւ Տասկո քաղաքներում իրավակարգը կպահպանեն համերկրային ոստիկանության ստորաբաժանումները: Այս միջոցն ավելի վաղ արդեն ձեռնարկվել Է Իգուալա եւ Կոպուլա մունիցիպիաների տարածքում, որտեղ 36 ոստիկան Է ձերբակալվել ցուցարարների նկատմամբ հաշվեհարդարին մեղսակից լինելու կասկածանքով:

Սեպտեմբերի 26-ին Իգուալայում կարգի պահապանները եւ մի խումբ զինված քաղաքացիական անձինք գնդակոծել են ուսանողների ցույցը, որոնք բողոքում Էին երկրում ընդունված լուսավորության ոլորտի բարեփոխման դեմ: Գնդակոծման հետեւանքով զոհվել Է վեց, վիրավորվել՝ 25 մարդ: Հաշվեհարդարից հետո հաղորդագրություններ են ստացվել 43 սովորողների անհետանալու մասին, որոնց գտնվելու վայրը մինչ այժմ պարզված չԷ: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները, այն քաղաքների տարածքում, որտեղ զինաթափված են ոստիկանները, հետաքննություն Է սկսվել հանցավոր խմբավորումների հետ նրանց ենթադրվող շփումներն ստուգելու շուրջ: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է «Գերերոս ունիդոս» ելուզակախմբին, որը, նախնական տվյալներով, առնչություն Է ունեցել ուսանողների առեւանգմանը:

Դրա հետ մեկտեղ մեքսիկական ոստիկանությունը շարունակում Է Իգուալայի քաղաքապետ Խոսե Լուիս Աբարկայի հետախուզումը, որն անհետացել Է ցուցարարների նկատմամբ հաշվեհարդարից անմիջապես հետո:

Ներկայում Գերերոյի նահանգում ուսանողների հետախուզման լայնամասշտաբ գործողություն Է անցկացվում, որում գործի են դրված բանակի եւ ոստիկանության խոշոր ստորաբաժանումներ: Սակայն մինչ այժմ կորածների հետքերը չեն հայտնաբերվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]