Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայտնի են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի մրցանակակիրները

Հայտնի են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի 
մրցանակակիրները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 17-19-ը ընթանում էր «Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ»-ը: Ֆեդերացիայի նախագահի կողմից մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն արժանացել են մեդալի եւ դիպլոմի, իսկ չեմպիոնները` գավաթի: Հանրապետությունում սպորտը զարգացնելու համար արժեքավոր հուշանվերներով են պարգեւատրվել մարզադպրոցիների տնօրեններն ու միջազգային մրցաշարերում  հաղթանակած մարզիկների անձնական մարզիչները: Հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն, ի նշան երախտիքի, հրաձիգների անունից հաջողության խորհրդանիշ է հանձնլ նախագահին:

10մ օդամղիչ ատրճանակ տղամարդանց վարժությունում հաղթողը Սևակ Արշակյանն էր, 2-րդ տեղում` Նորայր Առաքելյանը, իսկ եռյակը եզրափակեց Զավեն Իգիթյանը: Աղջիկների պայքարում լավագույն եռյակում ընդգրկվեցին Լուսինե Սիմոնյանը, Նինա Թորոսյանը և Էլմիրա Կարապետյանը: 10մ վազող թիրախ մրցելույթում  1-ին տեղը զբաղեցրեց Ռազմիկ Մինասյանը, հաջորդաբար 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին Շանթ Սարգսյանը և Արթուր Պետրոսյանը: Կանանց վարժությունում լավագույնները Լիլիթ Մկրտչյանը, Լաուրա Ավետիսյանը և Գոհար Հարությունյանն էին:  Հրաչիկ Բաբայանը, Հայազ Քանքանյանը, Հայկ Բաբյանը, իսկ կանանց վարժությունում Մարիամ Միքայելյանը, Սուսաննա Հովհաննիսյանը և Անի Գրիգորյանը ընդգրկվեցին լավագույնների ցուցակում  10մ օդամղիչ հրացան վարժությունում: Իսկ խառը վազք վարժությունում  1-ին տեղը գրավեց Շանթ Սարգսյանը, Ռազմիկ Մինասյանը երկրորդն էր, իսկ Արթուր Պետրոսյանը` եզրափակեց եռյակը, կանանց պայքարում եռյակը ձևավորվեց հետևյալ կերպ` Լիլիթ Մկրտչյան,  Լաուրա Ավետիսյան, Անուշ Նալբանդյան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:

Մրցաշարի փակման արարողությանը ներկա է եղել նաեւ Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Նա եւս պարգեւատրել է համայնքի բնակիչ, աշխարհի առաջնության մեդալակիր մարզիկներին՝ հանձնելով պատվոգրեր եւ հուշանվերներ:

Վերջին տարիներին հրաձիգների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում մարզաձեւը զարգանում է, եւ «Հայաստանի հրաձգության ֆեդրացիայի նախագահի գավաթ»-ին մասնակցում էին Հայաստանի ուժեղագույն հրաձիգները, որոնք ընդհանուր թվով կազմում էին 56 հոգի` Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից եւ Գյումրու քաղաքապետարանի  հրաձգության դպրոցից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]