Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Microsoft-ը կներկայացնի «խելացի ժամացույց». Forbes

Microsoft-ը կներկայացնի «խելացի ժամացույց». Forbes

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Microsoft կորպորացիան պատրաստվում է այս աշնանը մտնելու կրելի էլեկտրոնիկայի շուկա՝ ներկայացնելով «խելացի ժամացույց», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Forbes հանդեսին:

Ըստ հրատարակության տեղեկատվության՝ սարքի շնորհանդեսը կկայանա առաջիկա շաբաթներին՝ Ծննդյան տոների սպառավաճառքների սեզոնի մեկնարկի նախաշեմին: Ժամացույցի տարբերակիչ առանձնահատկություններից մեկը կդառնա դրա կրոսպլատֆորմայնությունը. նորույթը կկարողանա սինքրոնացնել ոչ միայն Microsoft Windows Phone շարժական գործառական համակարգի հիմքի վրա աշխատող սմարթֆոնների, այլեւ Google-ի Android եւ Apple-ի iOS պլատֆորմերով աշխատող սմարթֆոնների տվյալները:  

Mictodoft-ի ժամացույցը հանդերձված կլինի սենսորային Էկրանով եւ կստանա դրա տիրոջ երակազարկի հաճախականության շուրջօրյա չափման գործառույթ: Սպասվում Է, որ «խելացի ժամացույցի» կուտակիչի լիցքավորումը կբավականացնի ավելի քան երկու օր: Դա մոտավորապես կրկնակի ավելի Է, քան Samsung-ի Galaxy Gear եւ Motorola-ի, որը պատկանում Է Google ինտենետ-հսկային, Moto 360 ժամացույցներինը:

Անցյալ ամսին իր Watch «խելացի ժամացույցն» Է ներկայացրել Apple-ը: Սարքը վաճառքի կհանվի հաջորդ տարվա սկզբին: Վերլուծաբանների գնահատումներով՝ 2015 թվականին կրելի Էլեկտրոնիկայի շուկայի ծավալը կկազմի 7,1 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]