Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փարիզի միջազգային ավտոսալոնը ամենաժողովրդականն է դարձել աշխարհում

Փարիզի միջազգային ավտոսալոնը ամենաժողովրդականն է դարձել աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի միջազգային ավտոսալոնը, որը հոկտեմբերի 19-ին ավարտել է իր աշխատանքը, երկու շաբաթվա ընթացքում ընդունել է ավելի քան 1,25 մլն այցելուների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տվյալները հայտնել է ցուցահանդեսի գլխավոր կոմիսար Թիերի Հեսը:

«Մենք հասանք մեր նպատակին՝ ցուցադրելով, որ Փարիզի սալոնն ամենաժողովրդականն է աշխարհում եւ այցելուների թվաքանակով գերազանցել է անցյալ տարի անցկացված Մայնի Ֆրանկֆուրտի սալոնին՝ նրա 900 հազար այցելուներով»,- ասել է Հեսը: Նա հատուկ ուշադրություն է դարձրել «օտարերկրյա այցելուների թվի կտրուկ աճի» վրա:

Փորձագետներն առանձնակի կարեւորություն են տալիս ավտոսալոնի հաճախելիության վերաբերյալ տվյալներին: Դա ամենից առաջ կապված է այն բանի հետ, որ մի քանի տարի շարունակ վաճառված տոմսերի թիվը շարունակ նվազում էր, եւ անցյալ տարի սալոն էր այցելել «ընդամենը» 1,23 մլն մարդ: Երկրորդ, ավտոմոբիլների համաշխարհային ստուգատեսի աճող ժողովրդականությունը նշանակում է, որ Ֆրանսիայում եւ աշխարհամասի մյուս պետություններում կա պոտենցիալ գնորդների մեծ խումբ, ինչը խիստ կարեւոր է ճյուղի համար, որը Եվրոպայում լուրջ ճգնաժամ է ապրում:

Ինչպես նշել է Թիերի Հեսը, այս տարի ավտոսիրողների շրջանում զգալի հետաքրքրություն են առաջացրել հիբրիդային ուժային կայանքներով ավտոմեքենաները, ինչպես նաեւ շարժիչների գազերի արտանետման ցածր մակարդակով մոդելները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]