Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վլադիմիր Պուտինը ներկա կլինի Կարլսեն-Անանդ մրցավեճին

Վլադիմիր Պուտինը ներկա կլինի Կարլսեն-Անանդ մրցավեճին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կլինի շախմատի աշխարհի առաջնության Կարլսեն-Անանդ մրցավեճին, որը կկայանա Սոչիում:

Chess-news-ը, վկայակոչելով նորվեգական աղբյուրները, հաղորդում է, որ հնարավոր է Պուտինը չեմպիոնական մրցավեճին անի առաջին քայլը: Կարլսենը «մեծ ցանկություն» չունի նկարվելու Պուտինի հետ, քանի որ դա լավ չի դիտվի նորվեգացու հովանավորների կողմից: Լրագրողի այն հարցին` արդյոք Կարլսենը կսեղմի՞ Պուտինի ձեռքը, աշխարհի չեմպիոնը պատասխանել է. «Միակ բանը որ կարող եմ ասել, որ ես կգնամ Սոչի ոչ թե աղմուկ բարձրացնելու, այլ շախմատ խաղալու համար»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, աշխարհի շախմատի առաջնությունը կկայանա Ռուսաստանի Սոչի քաղաքում: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն իր կոչումը պահպանելու համար կպայքարի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Մրցամարտը կմեկնարկի նոյեմբերի 7-ին,  կեզրափակվի նոյեմբերի 28-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]