Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուսական կենտրոնը Հոլոքոստի թեմայով մրցույթում կներառի նաեւ Հայոց ցեղասպանությունը

Ռուսական կենտրոնը Հոլոքոստի թեմայով մրցույթում կներառի նաեւ Հայոց 
ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում գործող «Հոլոքոստ» կենտրոնը աշակերտների և ուսանողների շրջանում Հոլոքոստի թեմայով անցկացվող մրցույթում կներառի Հայոց ցեղասպանության թեման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացած միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց Հոլոքոստի կենտրոնի համանախագահ Իլյա Ալտմանը:

«15 տարի է, որ աշակերտների և ուսանողների շրջանում իրականացնում ենք մրցույթ Հոլոքոստի թեմայով: Երեկ ինձ ցույց են տվել հայ երեխաների հիանալի նկարները, որոնք Հոլոքոստի թեմայով են արվել: Կարծում եմ, որ նմանատիպ նկարներ կլինեն  նաև Հայոց ցեղասպանության թեմայով: Հետագայում մեր մրցույթում, որը մենք հայտարարում ենք նոյեմբերի մեկին, կլինի հատուկ ուղղություն` «Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը. ընդհանուրն ու առանձնահատուկը»»,-ասաց Իլյա Ալտմանը:

Նրա տեղեկացմամբ` դա թույլ կտա, որ հայ դպրոցականները ևս մասնակցեն իրենց կենտրոնի կողմից կազմակերպող գիտաժողովներին, որոնք անցկացնում են Մոսկվայում: «Հայկական համալսարանների ուսանողներն էլ հնարավորություն կունենան մեկնել Փարիզ և ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում ներկայացնել երիտասարդության դիրքորոշումները, մտքերը»,-նշեց նա:

Իլյա Ալտմանը հույս հայտնեց, որ հայ ուսուցիչներն էլ ավելի քան 40 երկրների դասավանդողներին կմիանան ու կմեկնեն Իսրայել` մասնակցելու հատուկ նրանց համար կազմակերպվող սեմիաներին: «Որպեսզի ցեղասպանության թեման դասավանդեն, պետք է ուսուցիչներին պատրաստել դա անելու համար»,-ավելացրեց նա:

Հոլոքոստը մոտ 6 միլիոն հրեաների, նաև միլիոնավոր գնչուների, լեհերի  ծրագրված կոտորածներն էին նացիստների կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ բնակչության կոտորածներ էին: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]