Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայկական գանձեր» հավելվածն App Store-ում մեծ հետաքրքրություն է առաջացրել

«Հայկական գանձեր» հավելվածն App Store-ում մեծ հետաքրքրություն է առաջացրել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ճարտարապետական կոթողները ներկայացնող «Հայկական գանձեր» (Armenian treasures) նոր հավելվածն App Store-ում մեծ հետաքրքրություն է առաջացրել: Նոր հավելվածով հայրենիքը կարոտած հայերը և Հայաստանի մասին հետաքրքվող արտերկրի բնակիչները հնարավորություն ունեն շրջագայելու Հայաստանի պատմական ու ճարտարապետական վայրերով: Հավելվածն App Store-ում տեղադրվել էր այս տարի ամռանը:

«Հայկական գանձեր» նոր ինտերակտիվ նախագծի ղեկավար Էմիլ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք որոշել էին ստեղծել մի նախագիծ, որը կներկայացնի Հայաստանը և մեր երկրի ճարտարապետական կոթողները:

«Բոլորն ունեն պլանշետներ և կարող են App Store-ից ներբեռնել այն: Հայաստանն արագ զարգացող շուկաներում պատշաճ ներկայացված չէ, ուզում ենք, որ մեր երկիրը ճանաչեն որպես թանգարան բաց երկնքի տակ: Արդեն իսկ այն ներբեռնել են մի քանի հազար անգամ, զարմացել են և կարծիքներ են մեզ ուղարկում՝ նշելով, որ ցանկանում գալ Հայաստան և տեսնել մեր հարուստ մշակույթը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Էմիլ Ստեփանյանը:

Նախագծի գաղափարի հեղինակ Վլադիմիր Սոֆյանի խոսքով՝ այսօր սմարթ (խելացի) սարքերի միջոցով ցանկացողները կարող են ուսումնասիրել և տեսնել հայկական գանձերը: Հավելվածը ներբեռնելուն և բացելուն պես էկրանին հայտվում է տվյալ տարածքի քարտեզը, և օգտատերը կատարում է վիրտուալ շրջագայություն: Հավելվածը հնարավորություն է ընձեռում օգտատերերին դիտելու տվյալ հուշակոթողը տարբեր անկյուններից և բարձրությունից, միացնելու գիրասկոպի ռեժիմը,  դիտելու նույնիսկ գոյություն չունեցող հուշակոթողները հավելյալ իրականության, ինչպես նաև այլ ֆունկցիաների միջոցով:

«Օրինակ՝ ընտրում ենք Տաթևը և հայտնվում Տաթևի բակում: Դիտում ենք պատմամշակութային կոթողը: Կարող ենք նաև մոմ վառել, երաժշտություն լսել, վերևից դիտել կառույցը, լսել պատմությունը հայերեն, անգլերեն, ռուսերեն: Հավելվածը ներբեռնելն ավճար է, անվճար կարելի է դիտել Տաթևը, մյուս եկեղեցիները վճարովի են»,-նշեց Սոֆյանը:

Նրա խոսքով՝ մոտ 20 հոգի են աշխատել այս գաղափարն իրականություն դարձնելու համար, և ինը պատմամշակութային կոթողներ՝  Տաթևը, Գառնին, Գեղարդը, Նորավանքը, Խոր Վիրապը, Կեչառիսը, Սևանավանքը, Ղազանչեչոց եկեղեցին և Գանձասարը ստեղծվել են երեք տարում: Նախագծի հեղինակները նպատակ ունեն պատրաստել նաև մյուս պատամշակութային կոթողները, սակայն նախագիծը բավականին ծախսատար է:

«Հեռուստամարաթոն ենք ցանկանում անցկացնել, որպեսզի գանձարանը համալրվի նորանոր մշակութային գանձերով: Ուրախ կլինենք, որ նախագիծն աջակցություն ստանա: Բոլոր նախարարությունները մեծ ուրախությամբ են ընդունել նախագիծը, խոստացել են օգնել տարածման հարցում»,- նշեց Վլադիմիր Սոֆյանը:

Հավելվածը նախատեսված է iOS պլատֆորմի համար, համատեղելի է iPad-ի հետ: Այն ներբեռնելու համար հետևեք այս հղմանը: Տաթևի վանքի հավելվածին կարող եք նաև ծանոթանալ դիտելով այս տեսանյութը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]