Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայտնի է դարձել «Օսկար»-ի մրցանակաբաշխության արարողության հաղորդավարի անունը

Հայտնի է դարձել «Օսկար»-ի մրցանակաբաշխության արարողության հաղորդավարի անունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը 2015 թվականին կվարի դերասան Նիլ Պատրիկ Հարրիսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 16-ին հաղորդել է Variety հրատարակությունը:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 22-ին:

Ավելի վաղ Հարրիսն արդեն հանդես Է եկել նման արարողությունների ժամանակ, բայց այն կվարի առաջին անգամ: Անցյալ տարի նա «Թոնի» թատերական մրցանակի պարգեւների հանձնման արարողության հաղորդավարն Էր, նաեւ 2013 եւ 2009 թվականներին վարել Է «Էմմի»-ի մրցանակաբաշխությունը:

Դերասանն ինքն Է այդ նորությունը հայտնել սոցիալական ցանցերում:

«Օսկար»-ի մրցանակաբաշխության 87-րդ արարողությունը հեռարձակվելու Է 226 երկրներում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]