Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարչապետը մասնակցել է Ելփին համայնքի 186-ամյակին նվիրված միջոցառմանը

Վարչապետը մասնակցել է Ելփին համայնքի 186-ամյակին նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ մասնակցել Ելփին համայնքի 186-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև այցելել համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցի:

Շնորհավորելով համայնքի բնակիչներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում  տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ: «Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի աջակցի գյուղական համայնքներին՝ ենթակառուցվածքների, գյուղատնտեսության զարգացման և աշխատատեղերի ստեղծման գործում: Ելփինն ինձ համար հարազատ գյուղ է, մի քանի անգամ եղել եմ այստեղ, ունեմ բարեկամներ: Համոզված եմ, որ այս շփումները հնարավորություն են տալիս անմիջապես գյուղացուց տեղեկանալ համայնքներում առկա խնդիրների մասին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարը զրուցել է համայնքի բնակիչների հետ՝ հետաքրքրվել գյուղատնտեսական աշխատանքներրի ընթացքով, ինչպես նաև  նրանց հուզող հարցերով: Ելփինցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին համայնքում տարբեր  ծրագրերի իրականացմանն աջակցելու համար և ներկայացրել առկա խնդիրները:

Ելփին համայնքի ավագանու որոշմամբ` ՀՀ վարչապետին շնորհվել է համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]