Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիբիայում ահաբեկչություններից տուժել է մոտ 6 տասնյակ մարդ

Լիբիայում ահաբեկչություններից տուժել է մոտ 6 տասնյակ մարդ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիական բանակի ղեկավարությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 2-ին մահապարտ-ահաբեկչի իրականացրած 2 պայթյունների հետևանքով բանակի 7 զինծառայող է զոհվել, վիրավորվել են ևս 50-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունները տեղի են ունեցել լիբիական Բենղազի քաղաքում: Ականապատ 2 մեքենաները պայթել են Բենղազիի օդանավակայանի մերձակայքում, ինչի հետևանքով 3 զինծառայող է զոհվել, մյուս 4-ը զոհվել են ծայրահեղակնների հետ բախումների ժամանակ: Դրանք շարունակվել են մինչև կեսօր, նաև օդային հարվածներ են եղել:

Զինված ծայրահեղական խմբավորումներն արդեն մի քանի շաբաթ է, ինչ փորձում են գրավել օդանավակայանը:

2011թ.-ին Լիբիայի Նախագահ Մուամար Քադաֆիի իշխանության տապալումից հետո երկրում իրավիճակը չի կարգավորվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]