Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գործարարները «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների դրույթների մասին բավարար իրազեկված չեն

Գործարարները «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների դրույթների 
մասին բավարար իրազեկված չեն

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գործարարները «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների դրույթների մասին բավարար իրազեկված չեն։ «Տարբեր հասարակական կազմակերպություններ մինչև օրենքի ընդունումը իրազեկման աշխատանքներ են տարել գործարարների հետ՝ հատկապես մարզերում, սակայն իրազեկվածության ավելի գործուն մեխանիզմներ պետք է կիրառվեն, որպեսզի օրենքի փոփոխությունների դրույթները շատ ավելի արագ հասնելի դառնան գործարարներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարեն Գևորգյանը։

Բանախոսը նշեց, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքը դրույթ է նախատեսում, որ եթե ապրանք ձեռք բերելուց հետո ձեռնարկատիրոջը հրաժարվում են տրամադրել ձեռքբերման փաստաթղթեր, ապա վերջինս նույն օրը գրավոր կամ էլեկտրանային եղանակով հարկային մարմիններին տեղեկացնում է, որ ինքը ձեռք է բերել կոնկրետ քանակությամբ և արժեքով ապրանք այսինչ մարդուց կամ կազմակերպությունից, և եթե հայտարարությունը տալուց հետո 24 ժամվա ընթացքում հարկային մարմինները չեն ստուգում կամ չեն բացահայտում տվյալ դեպքը, ապա ձեռնարկատիրոջ հայտարարությամբ նշված ապրանքները և իրենց գները համարվում են հիմնավորված, այսինքն` դառնում են ձեռբերման փաստաթուղթ։ «Սրանից հետևում է, որ խոշոր բիզնես սուբյեկտները ուզեն, թե չուզեն պետք է ձեռքբերման փաստաթղթեր տրամադրեն, հակառակ պարագայում հարկային մարմինները նրանց պատժամիջոցների կենթարկեն, ինչը, իհարկե, նրանց ձեռնտու չէ»,- պարզաբանեց Գևորգյանը։

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել հոկտեմբերի 1-ից, նախատեսում են, որ մինչև 58,35 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող առևտրական ընկերությունները շրջանառության հարկի 3,5 տոկոսի փոխարեն վճարելու են 1 տոկոս, սակայն առևտրականները դժգոհում են, որ պետք է աշխատեն հստակ փաստաթղթաշրջանառությամբ։ Նախագիծը նախատեսում է նաև հարկային արտոնություններ է տրամադրել ընտանեկան բիզնեսին:    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]