Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում համերգներով հանդես կգա Հասլև քաղաքի եկեղեցու երիտասարդական երգչախումբը

Հայաստանում համերգներով հանդես կգա Հասլև քաղաքի եկեղեցու երիտասարդական 
երգչախումբը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության, Դանիայում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի աջակցությամբ, հոկտեմբերի 10-16-ը Հայաստանում հանդես կգա դանիական Հասլև քաղաքի եկեղեցու երիտասարդական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Պիտեր Արենդթի ղեկավարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, երգչախմբի երգացանկում մեծ տեղ է զբաղեցնում հայ հոգևոր երաժշտությունը: Երգչախումբը բազմիցս ելույթներ է ունեցել հայաստանյան եկեղեցիներում, մասնավո­րապես՝ Հաղարծինում, Գոշավանքում, Սանահի­նում և Հաղպատում:

2014 թվականին երգչախումբը ելույթներով հանդես կգա ՀՀ Տավուշի, Կոտայքի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև ելույթ կունենա Նանսենի թանգարանի բացման արարողությանը:

Այցի ընթացքում, երգչախումբը նախատեսում է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեսահոլովակի նկարահանում՝ 2015 թ. Դանիայում և եվրոպական մի շարք երկրներում ներկայացնելու համար:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]