Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում պայթուցիկ նյութերով լի պարկեր են հայտնաբերվել

Սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում պայթուցիկ նյութերով լի պարկեր 
են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում գտնվող Արսալ գյուղաքաղաքում լիբանանյան բանակը պայթուցիկ նյութերով լի պարկեր է հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պարկերում, ընդհանուր առմամբ, 66 կիլոգրամ կշռով պայթուցիկ նյութեր են եղել: Բանակի ղեկավարությունը պարզաբանել է, որ Արսալի Այն աշ Շաաբ  բնակելի վայրում հայտնաբերվել է 3 պարկ: Դրանք տեղափոխվել են անվտանգ վայր: Բանակը փորձել է պարզել պարկերի հայտնվելու հանգամանքները: Հետաքնննության արդյունքում պարզվել է, որ պայթունավտանգ քիմիկատները բաղկացած են երկաթի նիտրատից և ալյումինից:

Պարկերը տեղադրված են եղել բանակի անցակետերից մեկի մերձակայքում և, ամենայն հավանականությամբ, ահաբեկիչները մտադրվել էին պայթեցնել դրանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]